Վարչապետ․ Ալիևի հետ շփում կլինի Սանկտ Պետերբուրգում, բայց ոչ պաշտոնական

Վարչապետ․ Ալիևի հետ շփում կլինի Սանկտ Պետերբուրգում, բայց ոչ պաշտոնական

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավանաբար, ոչ պաշտոնական շփում կունենա դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Այդ մասին Փաշինյանն ասել է առցանց ասուլիսում։

«Մասնակցելու եմ գագաթնաժողովին, այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ շփում անպայման կլինի», – ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ քանի որ գագաթնաժողովը ոչ պաշտոնական է, ապա բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ։

«Բայց որևէ շփում միանշանակ կլինի, թե ինչպես՝ տեղում կերևա, ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ասել է Փաշինյանը:

Վերջին շրջանում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են նոյեմբերի 26-ին Սոչիում և դեկտեմբերի 14-ին և 15-ին Բրյուսելում՝ միջնորդների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---