Սարգսյանը երդվել է և ստանձնել Երևանի քաղաքապետի պարտականությունները25 դեկտեմբերի 2021 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Դրան մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երդման խոսքից հետո իր ելույթում Սարգսյանն ասել է, որ կան բազում խնդիրներ, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մեր նպատակն է իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր։ Քաղաքի կառավարումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների վրա»,–ասել է նա։ Նա նշել է, որ շատ է կարևորում ներդաշնակ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին, գրում է «Փաստինֆոն»։ Նա ընդգծել է` այն ծրագիրը, որը 2018-ից իրագործվում է Երևանում, դա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, և զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրել՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |