Վարչապետ․ Պատրաստ ենք դիտարկել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու հարցը, եթե պաշտոնական գործընթաց լինի

Վարչապետ․ Պատրաստ ենք դիտարկել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու հարցը, եթե պաշտոնական գործընթաց լինի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ հարցը, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց սկսվի, սակայն ՀՀ դիրքորոշումը կախված կլինի Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքից։։

«Եթե Ադրբեջանն այդպիսի ցանկություն հայտնի և եթե պաշտոնական գործընթաց սկսվի, մենք կդիտարկենք այդ հարցը, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այդ խոսակցության վեկտորից, ընթացքից։ Հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել։ Եթե տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է խաղաղ դարաշրջան բացելու, Արցախի հարցի կարգավորման հեռանկարի, կոմպրոմիսների հնարավորության մեր օրակարգին, դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։

«Եթե մյուս կետերով առաջ գնանք, անտրամաբանական կլինի, որ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,– ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նա այդ մասին ասել էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---