Wildberries-ը ՀՀ-ում նոր լոգիստիկ, տարածաշրջանային կենտրոն կկառուցի27 դեկտեմբերի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան առցանց Wildberries հարթակը նախատեսում է ՀՀ-ում նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն կառուցել։ Այդ մասին հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ողջունելով Wildberries-ի գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցելու ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին: Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում Wildberries-ի միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն: Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |