Մխիթարյանը հետաքրքրված չէ «Սպարտակ» տեղափոխվելու հեռանկարով

Մխիթարյանը հետաքրքրված չէ «Սպարտակ» տեղափոխվելու հեռանկարով

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահի դրությամբ չի դիտարկում Մոսկվայի «Սպարտակը» որպես իր կարիերան շարունակելու տարբերակ, գրում է Мatch TV-ն՝ Tuttosport-ին հղումով։

Ըստ ԶԼՄ-ի, հայ ֆուտբոլիստի համար առաջիկա 1․5 տարվա համար գերակա է Ա սերիան։ Ըստ աղբյուրի, «Սպարտակն» իրազեկված է Մոսկվա տեղափոխվելու վերաբերյալ Մխիթարյանի դիրքորոշման մասին։

Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»։ Ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո նրան է տեսնում ղեկավար պաշտոններից մեկում։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, բոլոր մրցաշարերում դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---