Հետազոտություն․ Վերապատվաստման արդյունավետությունն օմիկրոնի դեմ նվազում է 10 շաբաթ անց

Հետազոտություն․ Վերապատվաստման արդյունավետությունն օմիկրոնի դեմ նվազում է 10 շաբաթ անց

PanARMENIAN.Net - Վերապատվաստման արդյունավետությունը «օմիկրոն» շտամի, ավելի ճիշտ՝ դրա հարուցած սիմպտոմատիկ հիվանդության դեմ նվազում է 10 շաբաթ անց։ Այդ ժամկետն ավելի կարճ է, քան դելտա շտամի դեպքում։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց զեկույցը հրապարակվել է մի քանի օր առաջ։

Վերլուծությունը կատարվել է «դելտա» շտամով վարակման 147,597 դեպքի, և «օմիկրոմով» 68,489 վարակման տվյալների հիման վրա, ինչպես նաև ՄԹ-ում AstraZeneca, Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերով բուսթերային ներարկումների վերաբերյալ տվյալների հիման վրա, գրում է Naked Science-ը։

Ըստ փորձագետների, յուրաքանչյուր պատվաստանյութ նվազ արդյունավետ էր նոր տարբերակի դեմ «դելտա» շտամի համեմատությամբ տևականության առումով, սակայն տարբեր չափով։

AstraZeneca-ով պատվաստվածների դեպքում մՌՆԹ բազայի հիման վրա ստեղծված պատվաստանյութով (Moderna և Pfizer) լրացուցիչ պատվաստման դեղաչափը պաշտպանել է «օմիկրոնով» պայմանավորված սիմպտոմատիկ Covid-19-ից 60 տոկոս արդյունավետությամբ, պատվաստումից 2-4 շաբաթ անց։ Սակայն 10 շաբաթ անց այդ ցուցանիշը Moderna-ի համար նվազել է մինչև 45 տոկոս, Pfizer-ի համար՝ մինչև 35 տոկոս։

Pfizer-ի 3 դեղաչափով պատվաստվածների համար արդյունավետությունը կազմել է 70 տոկոս «օմիկրոն» շտամի դեպքում՝ վերապատվաստումից մեկ շաբաթ անց, սակայն, 10 շաբաթ անց այն նվազել է մինչև 45 տոկոս:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---