Նոյեմբերի 16-ին գերեվարված 5 հայ ռազմագերի է վերադարձել ՀՀ29 դեկտեմբերի 2021 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ ՏԱՍՍ-ն Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովին հղումով հայտնում է, որ հայրենադարձված քաղաքացիները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ երկու երկրի սահմանին վերջին բախումների ժամանակ: ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է վերադարձածների անունները․ Սարգիս Աբրահամյան Արթուրի Արման Խաչատրյան Վաչագանի Վահե Աղաջանյան Սասունի Սուրեն Խաչատրյան Լյովայի Արամ Ավետյան Արտյոմի: Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։ Հայկական կողմից, զոհերից բացի, նաև 13 զինծառայող էր գերեվարվել, ևս 24-ի հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |