Հունգարիայի նվիրած պատվաստանյութը AstraZeneca է

Հունգարիայի նվիրած պատվաստանյութը AstraZeneca է

PanARMENIAN.Net - Հունգարիայի կողմից Հայաստանին նվիրաբերած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը AstraZeneca է։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100,000 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիիյարտոն հայտարարել է, որ Հունգարիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ 100,000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին և որ կառավարությանը պատկանող բեռնատար օդանավը դեկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել է Բուդապեշտի օդանավակայանից։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», ինչպես նաև Modernaս AstraZeneca, Sinopharm, Coronavac պատվաստանյութերով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---