Փաշինյան․ Շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի

Փաշինյան․ Շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ամփոփելով տարին, ասել է, որ պետական կառավարման համակարգից 2021 թ. շատ լուրջ ջանքեր են պահանջվել ՀՀ և նրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար։

«Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը ընդգծում են անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված։

«Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի»,-հավելել է նա:

Փաշինյանն ասել է նաև, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու և պետք է քայլ առ քայլ հաղթահարել այդ վիճակը, փորձել լուծել բոլոր խնդիրները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---