Բեռնափոխադրումների տատանումների պատճառը չվերթերի քանակի նվազումն է30 դեկտեմբերի 2021 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Արտերկրից օնլայն գնումներ անող քաղաքացիները տարեվերջին մտահոգության առիթ ունեին՝ բեռնափոխադրումների հետ կապված անորոշություններ ու խնդիրներ կան։ Պարզվեց՝ դա կապված է չվերթերի կրճատման հետ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Ինչպես նշում է ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ Վրաստան-Հայաստան ուղղությամբ կատարվող բեռնափոխադրող չվերթերի քանակը նվազել է՝ հասնելով շաբաթական մեկի, և տրանզիտային երկրի օդանավակայանում նախապես արված ամրագրումները չեղարկվել են: Գլոբբինգի բեռների նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար նախնական ամրագրումներն արվել են դեռ սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ արդեն հաշվի էին առնվածստատիստիկ քանակները բեռների քաշի և քանակի աճի վերաբերյալ։ ԱՄՆ-ից բոլոր բեռներն ուղարկվել են տրանզիտային երկրի օդանավակայան՝ Լյուքսեմբուրգ, պահպանելով թռիչքների նախնական ակնկալվող օրերը, սակայն կորոնավիրուսով պայմամնավորված իրավիճակի վատթարացման հետ կապված, Լյուքսեմբուրգում առաջացել է բեռների մեծ կուտակում և ծանրաբեռնվածություն: Պատճառն այն է, որ բեռնատար ինքնաթիռներ սպասարկող Cargolux(որը միակն է որ սպասարկում է նման ծավալներ և չի թռչում Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով) ավիաընկերության օդանավերում հատկացված տարածքում առաջնահերթություն էր տրվում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների տեղափոխմանը։ Արդյունքում տրանզիտային երկրի օդանավակայանում չվերթի հերթում են հայտնվել վրացական և հայկական անխտիր բոլոր ընկերությունների բեռները։ Ընկերությունը փորձել է գտնել այլ ուղիներ։ Դեկտեմբերի երկրորդ կեսին 24/7 ռեժիմով բանակցություններ են տարվել՝ փորձելով հաճախորդների և ամբողջ ոլորտի համար առաջնահերթություն ստանալ: Տրանզիտային երկրի օդանավակայանից բեռները Հայաստան ուղարկելու համար բանակցել են չարթերային թռիչքներ կազմակերպող ավիաուղիների և պետական բոլոր կառույցների հետ, սակայն միջազգային ծանրաբեռնվածության արդյունքում անգամ ուղևորներ փոխադրող ազատ օդանավերը թռչել են անկանոն և առանց որևէ երաշխիքի։ Տարվա ընթացքում առանձնապես չանհանգստացնող փաստը տարեվերջում հանգեցրել է լոգիստիկ խնդիրների, քանի որ խնդրի մասին հայտնի է դարձել միայն տրանզիտային երկրի օդանավակայան բեռների տեղափոխությունից հետո։ Արդյունքում՝ բեռների գրեթե 85%-ը հնարավոր է եղել դուրս բերել և տեղափոխել Հայաստան, ինչը գրեթե անհնարին էր՝ հաշվի առնելով փակուղային իրավիճակը։ Բայց կա նաև լավ լուր․ Ամանորից հետո բեռները կսկսեն ժամանել բնականոն կերպով և իրենց բանակցությունների և բողոքների արդյունքում մեծ հավանականությամբ չվերթների քանակը կվերականգնվի: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |