Ադրբեջանցի զինծառայողը սպանել է իր 3 ծառայակցին․ Ձերբակալվել է

Ադրբեջանցի զինծառայողը սպանել է իր 3 ծառայակցին․ Ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ժամկետային զինծառայողն անհայտ պատճառով հրազենից սպանել է իր 3 ծառայակցին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին «Կուբաթլի» (Սանասար) առանձին սահմանապահ դիվիզիայի տարածքում։

Նա գցել էր զենքը և փախուստի դիմել, գրում է Haqqin.az-ը։

«Սերժանտ Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլին անհայտ պատճառով կրակ է բացել իր ծառայողական զենքից և սպանել սահմանապահ ուղեկալի զինծառայողներին՝ ավագ լեյտենանտ Իսմաիլով Յուսուֆ օղլուին, կրտսեր սերժանտ Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուին և կրտսեր սերժանտ Իբրահիմով Նաթիգ օղլուին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---