3 հունվարի 2022 - 15:18 AMT
Ադրբեջանցի գեներալ-մայորի մայրն ասել է` նրան հայերը չեն սպանել

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել է, որ նրան հայերը չեն սպանել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ադրբեջանցի բլոգեր և ակտիվիստ Միրզա Մամմադովը։

«Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Հաշիմովի մայրը ճշմարտությունն է ասել՝ որ իր որդուն սպանել է շտաբի պետ Քերիմ Վելիևը վերջինիս տեղը զբաղեցնելու նպատակով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սուտ է տարածել այն մասին, թե գեներալին սպանել են Հայաստանի զինված ուժերը 2020-ի հուլիսին։

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն Ադրբեջանի Զինված ուժերի 3-րդ կորպուսի շտաբի պետն էր: Նա սպանվել է 2020-ի հուլիսին։