Դեկտեմբերի 31-ին ժամկետային է սպանվել․ Ձերբակալվել է ծառայակիցը

Դեկտեմբերի 31-ին ժամկետային է սպանվել․ Ձերբակալվել է ծառայակիցը

PanARMENIAN.Net - 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։

Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---