Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են գտել

Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են գտել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հարավում գիտնականները կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որի մասին տվյալները դեռևս այնքան էլ շատ չեն։

Նշվում է, որ նախկինում անհայտ կորոնավիրուսի այդ տարբերակը հայտնաբերվել է Կամերունից վերադարձած անձի մոտ։ Ենթադրվում է, որ նա առնվազն 12 մարդ է վարակել Ֆրանսիայի հարավում։ Թեստերը վարակվածների մոտ «մուտացիաների անսովոր կոմբինացիա են հայտնաբերել»։

Կորոնավիրուսի նոր տարբերակը B.1.640.2 ժամանակավոր նշագրումն է ստացել։ Այն հայտնաբերել են Մարսելում գտնվող Վարակիչ հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի գիտնականները։ Ըստ նախնական հետազոտությունների, նոր տարբերակում 46 մուտացիա կա, գրում է Deutsche Welle-ն։

Չի բացառվում, որ նոր շտամը կարող է նախորդներից վարակիչ լինել։ Այս պահի դրությամբ Ֆրանսիայի տարածքում այժմ գերիշխում է «օմիկրոն» տարբերակը, որին բաժին է ընկնում վարակների ավելի քան 60 տոկոսը։

Հունվարի 3-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր կանոնը, որի համաձայն դիմակ պետք է կրեն նաև 6-ից բարձր տարիքի երեխաները։ Բացի այդ, մեծ քաղաքներում կրկին հարկ կլինի դիմակ կրել նաև փողոցում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---