Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը հեղուկ գազի գների բարձրացման պատճառով երկրում սկսված բողոքի ակցիաների և ոստիկանության հետ բախումների ֆոնին։ Այդ մասին հայտնում է Meduza-ն:

Բողոքի ցույցերը մեկնարկել են Ամանորից անմիջապես հետո՝ 1 լիտրի համար 50-60 տենգեով հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով։ Ալմաթիում և Մանգիսթաունի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալիխան Սմաիլովը, նա Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալն էր։

Տոկաևը հեռացող կառավարությանն է մեղադրել գազի գնաճի մեջ՝ նշելով, որ կառավարությունը չի կատարել իր հիմնական խնդիրներից մեկը, չի զսպել գնաճը։

Ավելի վաղ կառավարությունը չեղարկել էր գազի գնի բարձրացման իր որոշումը, սակայն բողոքի ցույցերը չէին դադարել։ Ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականն ու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեռացումը քաղաքականությունից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---