Մարտից կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, նաև` բացօթյա սրճարաններում

Մարտից կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, նաև` բացօթյա սրճարաններում

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և սննդի օբյեկտներում։ Մարտից արդեն կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ արգելքը վերաբերում է նաև բացօթյա սրճարաններին։

«Մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, այդ թվում բացօթյա սրճարաններում։ Տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն սրան»,- ասել է նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27․9 տոկոսը, որոնց մեծ մասը, 51 տոկոսը, տղամարդիկ են։ Ավանեսյանը նշել է, որ ուժի մեջ մտնող արգելքները խթան կհանդիսանան ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար: Նախարարը նշել է, որ տնտեսվարողներին հնարավորություն և ժամանակ է տրվել նոր պահանջներին հարմարվելու համար։

Փաշինյանն ընդգծել է, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---