Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին 7 հունվարի 2022 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին, ինչպես նաև Eternity-2022, EFES-2022, «Անխախտ եղբայրություն-2022», «Ձմեռ-2022» զորավարժություններին, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` այդ երկրի պաշտպանության նախարարության վրա հղումով։ Նշվում է, որ 2021-ի հոկտեմբերին Ադրբեջանը մասնակցել է Eternity–2021 զորավարժություններին Թբիլիսիում, որին մասնակցել են նաև թուրք զինծառայողներ։ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցնում են ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական գործակցության մասին պայմանագրի։ 2021-ին այդ զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում։ EFES-2022 զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2 փուլով՝ դրանք լինելու են շտաբային վարժանքներ համակարգչային աջակցությամբ, և մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ։ «Ձմեռ-2021» զորավարժություններն անցել են Կարսում՝ փետրվարի 1-12-ը։ Միջազգային բանակային խաղերի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են ՌԴ-ում անցկացված «Տանկային բիաթլոն» և «Մշակույթի բանակ» մրցույթներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |