Զասը Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանում իրավիճակի մասին

Զասը Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեղեկացրել է ՀՀ վարչապետ, Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում իրավիճակի մասին, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Զասը հայտնել է Ղազախստանում իրավիճակի կարգավորման նպատակով Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ին կայացված որոշման իրագործման մանրամասների մասին։

Նա զեկուցել է նաև ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Ղազախստան գործուղման վերաբերյալ որոշման կազմակերպչական հարցերի լուծման ընթացքի մասին։

Զասը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմերի տեղափոխումը ՌԴ ՌՏՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով շարունակվում է։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---