Կաղնուտի գյուղապետը 3-4 անգամ օդ է կրակել․ «Ծնունդս ա»

Կաղնուտի գյուղապետը 3-4 անգամ օդ է կրակել․ «Ծնունդս ա»

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին՝ ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.30-ի սահմաններում 52-ամյա տղամարդը, իր ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որսորդական հրազենից 3-4 անգամ օդ է կրակել, տեղեկացնում է ոստիկանությունը։

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և տվել բացատրություն: Զենքն առգրավվել է: Կատարվում է քննություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված Արթուր Հովհաննիսյանը Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---