Հայ խաղաղապահները Ղազախստան են տեղափոխվում ռուսական Իլ-76-ով

Հայ խաղաղապահները Ղազախստան են տեղափոխվում ռուսական Իլ-76-ով

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ խաղաղապահների կազմում ընդգրկված հայ զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով։ 3 ինքնաթիռ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանից, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

«ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմում ընդգրկված Հայաստանի ԶՈւ զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն իրականացվում է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ ՌԴ ՕՏՈւ ռազմատրանսպորտային 3 ինքնաթիռ է մեկնել ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---