Լուկաշենկոն խոսել է Փաշինյանի և Պուտինի հետ․ «Անթույլատրելի է դրսից ավազակախմբերի ներթափանցումը Ղազախստան»

Լուկաշենկոն խոսել է Փաշինյանի և Պուտինի հետ․ «Անթույլատրելի է դրսից ավազակախմբերի ներթափանցումը Ղազախստան»

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներ է ունեցել։ Նրանք քննարկել են իրավիճակը Ղազախստանում, ընդգծվել դրսից այդ երկիր ավազակախմբերի ներթափանցումը կանխելու անհրաժեշտությունը։

«Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությանը՝ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ կարևորագույն խնդիրներից է դրսից Ղազախստան ապօրինի զինյալ խմբավորումների ներթափանցումը թույլ չտալը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Բելառուսի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---