Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում ՀՀ և Բելառուսի դեսպանատները

Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում ՀՀ և Բելառուսի դեսպանատները

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները՝ պահանջելով դուրս բերել ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանի տարածքից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային հասցեներին սպառնալիքներով նամակներ են ստացվել։ Անհայտները պահանջել են դուրս բերել զորքերը Ղազախստանի տարածքից»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, շենքերը զննության են ենթարկվել, պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---