Պուտինը, Փաշինյանը և Լուկաշենկոն կրկին քննարկել են իրավիճակը Ղազախստանում

Պուտինը, Փաշինյանը և Լուկաշենկոն կրկին քննարկել են իրավիճակը Ղազախստանում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որոնց հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում։

Փաշինյանը հավաստիացրել է ՌԴ նախագահին, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ՝ Ղազախստանում իրավիճակի վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»,-ասել են Կրեմլում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես Պուտինն ու Փաշինյանը, այնպես էլ Լուկաշենկոն, որի հետ ևս հեռախոսազրույց է եղել, աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ առաջիկայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ առցանց նիստ անցկացնելու վերաբերյալ։

Նշվում է, որ ՌԴ, Բելառուսի և ՀՀ ղեկավարները նշել են, որ իրավիճակը Ղազախստանում կայունացման միտում ունի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել։

Նշվում էր, որ տեսակոնֆերանսը տեղի կունենա ՀՀ նախագահությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ տեսակոնֆերանսի անցկացման օրը դեռևս հայտնի չէ։ «Դեռևս ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,-ասել էր նա՝ պատասխանելով այդ մասին հարցին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---