Փարաքարի ղեկավար է ընտրվել Դավիթ Մինասյանը․ «Ապրելու երկրի» անդամները վայր են դրել մանդատները

Փարաքարի ղեկավար է ընտրվել Դավիթ Մինասյանը․ «Ապրելու երկրի» անդամները վայր են դրել մանդատները

PanARMENIAN.Net - Փարաքար խոշորացված համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցությունից Դավիթ Մինասյանը հունվարի 9-ին ընտրվել է համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 11 անդամ, այդ թվում` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության։

Ավագանու նիստին հայտարարվել է, որ առաջիկա 5 տարում կառավարումը համամասնորեն կիսվելու է «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև, կլինի համատեղ կառավարում՝ 2.5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2.5 տարին ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, գրում է Panorama.am-ը։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն նրանք նախքան համայնքապետի ընտրությունը վայր են դրել դրանք:

«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում հանուն մեր ժողովրդի։ Դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է»,-ասել է «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:

Հունվարի 7-ի առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս։ Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների և քաղաքացիների մեջ տուժածներ կային: Քննարկումների արդյունքում որոշվել է համատեղ կառավարում իրականացնել:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ: «Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեև իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելի ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ:

«Ապրելու երկիր» կուսակցությունում պնդում են, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---