ՀՀ 3 քաղաքացի Ղազախստանից մեկնելու համար դիմել է ՀՀ դեսպանությանը

ՀՀ 3 քաղաքացի Ղազախստանից մեկնելու համար դիմել է ՀՀ դեսպանությանը

PanARMENIAN.Net - Ղազախստանում գտնվող ՀՀ մի քանի քաղաքացի դիմել է ՀՀ դեսպանություն՝ խնդրելու աջակցություն տրամադրելու Ղազախստանից մեկնելու համար՝ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մեր դեսպանություն դիմել է մի քանի քաղաքացի, որոնք խնդրել են իրենց օժանդակել՝ երկրից մեկնելու հարցում։ Մեր դեսպանությունը հիմա համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ նրանց աջակցելու համար»,- ասել է Հունանյանը։

Խոսնակը պարզաբանել է, որ խոսքը ՀՀ երկու-երեք քաղաքացու մասին է, որոնք, սակայն, ՀՀ-ում մշտապես չեն բնակվում, պարզապես խնդրել են օժանդակել երկրից դուրս գալու համար։ Հունանյանը չի մանրամասնել՝ ինչ մեխանիզմներով են քաղաքացիներին Ղազախստանից դուրս բերելու։ Հարցին՝ արդյոք նրանք Հայաստան են տեղափոխվելու, Հունանյանը պատասխանել է, որ երկու քաղաքացիները ՀՀ չեն ցանկանում վերադառնալ։

«Դիմումը երեկ երեկոյան, այսօր առավոտյան է ստացվել։ Հիմա պետք է ուսումնասիրեն ու հասկանան՝ ինչպես են անելու։ Երկու հոգու դեպքում՝ նրանք Հայաստան չեն գալու, չեն ցանկանում գալ Հայաստան»։

Խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից մեծ մասշտաբի տարհանման մտադրություն չկա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---