Հայ-ադրբեջանական սահմանի արևելքում փոխհրաձգություն է․ Հայտնի է 3 վիրավորի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի արևելքում փոխհրաձգություն է․ Հայտնի է 3 վիրավորի մասին

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է 3 վիրավորի մասին, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Իրադրության զարգացումների վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---