13 հունվարի 2022 - 10:42 AMT
Flyone Armenia-ն թռիչքների թույլտվություն է ստացել Թուրքիայից

Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Այd մասին հայտարարել է Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է նաև, որ առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ թուրքական Pegasus-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեին։ Մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։