ՌԴ-ում դեռահասների համար նախատեսված «Սպուտնիկ Մ» պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի

ՌԴ-ում դեռահասների համար նախատեսված «Սպուտնիկ Մ» պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հաջորդ շաբաթվանից շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսի դեմ 12-17 տարեկան դեռահասների համար նախատեսված «Սպուտնիկ Մ» պատվաստանյութը։ Այդ մասին հայտնել է ՌԴ Գամալեայի գիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Առողջապահության նախարարությունը և մենք շատ խիստ ենք վերաբերվում հսկողությանը, ուստի, պատվաստանյութը վերահսկում է ոչ թե երկու, այլ մի շարք կառույցներ։ Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթվանից այն քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովն ավելի վաղ ասել էր, որ դեռահասների համար նախատեսված պատվաստումը կամավոր է լինելու՝ ծնողների կամ օրինական ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՌԴ առողջապահության նախարարությունը 2021-ի նոյեմբերի 24-ին գրանցել է դեռահասների համար նախատեսված «Գամ Կովիդ-Վակ Մ» («Սպուտնիկ Մ») պատվաստանյութը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---