ՀՀ-ում կորոնավիրուսի 289 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 289 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346,811-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8014 դեպք կա, այլ պատճառով՝ 1514։

Ապաքինվել է ևս 111 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,311 է։ Փաստացի բուժվողների թիվը 3972 է։

Ընդհանուր առմամբ 2,625,952 թեստ է արվել, մեկ օրում` 5763։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---