Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը13 հունվարի 2022 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղական լրատվամիջոցներին հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ այն պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը։ «Այս միջանցքով և երկաթուղի կանցնի, և ավտոմոբիլային ճանապարհ: Ապագայում նախատեսում ենք նաև էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ ունենք»,- ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Նա չի բացառել Ադրբեջանից «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան գազատարներ անցկացնելու հնարավորությունը՝ «մի գիծը՝ Կապանով, մյուսը՝ Մեղրիով, մի գիծը կարող է Սիսիանով անցնել»։ «Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Խուդաֆերին և Գիզ Ղասալի էլեկտրակայաններում կարող ենք ստանալ 140 ՄՎտ էլեկտրաէներգիա, Քելբաջարում և Լաչինում կա մոտ 10,000 ՄՎտ պոտենցիալ՝ կարող ենք քամու և էներգետիկ հզորություններ ստանալ։ Ուստի, նախատեսել ենք էլեկտրահաղորդման գծեր կառուցել։ Հետագայում, գուցե, այնտեղով նաև գազատարներ անցնեն՝ մի գիծը կարող է անցնել Կապանով, մյուսը` Մեղրիով։ Մեկ գիծ կարող է անցնել Սիսիանով, հետևաբար Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը»,- ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ հայկական կողմը սկզբնական փուլում առարկում էր նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության դեմ և ընդհանուր առմամբ՝ միջանցքի դեմ։ «Նույնիսկ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում կարծիք կա, որ այդ միջանցքը շահավետ չէ Հայաստանին»,- ասել է նա։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |