ԿԳՄՍ փոխնախարար․ Սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն

ԿԳՄՍ փոխնախարար․ Սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն։

Դիմելով մանկավարժներին, նա, մասնավորապես, գրել է․

- պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը,

- պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով,

- եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։

«Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---