Ծառուկյանը Քրիստոսի 33-մետրանոց արձան է ուզում կառուցել

Ծառուկյանը Քրիստոսի 33-մետրանոց արձան է ուզում կառուցել

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ, հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։

Ըստ նրա, միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։

Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքn անել արդեն ընթացիկ տարում։

Թե կոնկրետ որ վայրում նախատեսվում կառուցել, դեռևս հայտնի չէ։

Հիսուս Քրիստոսի արձան կա աշխարհի տարբեր երկրներում՝ Բոլիվիայում, Պորտուգալիայում, մի քանի այլ երկրներում։ Քրիստոսի ամենահայտնի արձանը գտնվում է բրազիլական Ռիո դը Ժանեյրոյում, քանդակի բարձրությունը 30 մետր է, պատվանդանի հետ միասին՝ 38 մ։ «Մայր Հայաստան» հուշարձանի բարձրությունն առանց պատվանդանի 22 մետր է։

«Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...

Սիրելի՛ հայ ժողովուրդ, մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,-ասվում է գրառման մեջ։

Հայտերն ընդունվում են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---