Լավրով․ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել՝ հուսով եմ, հաջող կլինի

Լավրով․ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել՝ հուսով եմ, հաջող կլինի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-թուրքական մեկնարկող երկխոսությանը, ասել է, որ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել և հուսով է, որ այն հաջող կլինի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան և ՀՀ-ն իրենց հատուկ ներկայացուցիչներին են նշանակել կարգավորման հարցերով։ Ռուսաստանն օգնել է, որ նման պայմանավորվածություն ձեռք բերվի և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցնում է Մոսկվայում։ Մեր դերը ուղիղ երկխոսության հաստատմանը նպաստել է։ Հուսով եմ, որ այն հաջող կլինի»,-ասել է ՌԴ նախարարը։

Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանը ևս կմիանա։ Նա հավելել է, որ Վրաստանի միանալը Հարավային Կովկասի այդ ձևաչափին չի պարտավորեցնի նրան փոխել իր քաղաքական հայացքները, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ դա բխում է Վրաստանի շահերից։ «Մենք դիմել ենք մեր թուրք և ադրբեջանցի բարեկամներին, Հայաստանին՝ խնդրելով , որ իրենք բացատրեն մեր վրաց հարևաններին, որ իրենց միանալը ձևաչափին շահավետ կլինի իրենց և բոլորի համար։ Դա չի պարտավորեցնի նրան փոխել իր քաղաքական դիրքորոշումները»,-ասել է նա։

«Հիմա, երբ խաղաղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2020-ի ռազմական գործողություններից հետո, երբ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների աջակցությամբ ստորագրվեցին պայմանավորվածությունների և թշնամական գործողությունների ավարտի, բոլոր երթուղիների ապաշրջափակման մասին, դա հնարավարություններ է բացում, որոնցում շահագրգռված են և Թուրքիան, և Ռուսաստանը, և Իրանը, և Վրաստանy։ Ես վստահ եմ դրանում»,-ասել է նա։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Մոսկվայում են։ Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---