Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցելուց առաջ հանդիպել է Ռուդենկոյին

Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցելուց առաջ հանդիպել է Ռուդենկոյին

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայում կայացել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով 2021թվականը և անդրադառնալով հայ-թուրքական մեկնարկող երկխոսությանը, ասել է, որ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել և հուսով է, որ այն հաջող կլինի:

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---