ՀՀ-ում դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծվում15 հունվարի 2022 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծում։ Այդ մասին ասել է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ STAK Money Transfer համակարգը պետք է գործարկվի ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Համակարգի ներդրման նպատակը դրամական փոխանցումների սպասարկումն է, առանց բանկային հաշիվ բացելու, ինչպես Հայաստանում, այնպես արտերկրում։ Հետագայում համակարգին կավելացվի բանկային հաշվին և էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու հնարավորություն։ Աբրահամյանը նշել է, որ STAK-ը թույլ կտա ստանալ ցանկացած փոխանցում ցանկացած բանկում՝ համակարգին կմիացվեն ՀՀ բոլոր բանկերը, ArCa համակարգը, ինչպես նաև, հավանաբար, երկրում գործող փոխանցման համակարգերը։ STAK-ը կմիանա նաև այլ երկրների նմանատիպ «անդրհամակարգերին», այդ թվում ՌԴ «Արագ վճարումների համակարգին»։ Այժմ համակարգն ակտիվ թեստավորման փուլում է։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |