Զաս․ Վաղ է ասել, թե իրավիճակը Ղազախստանում կայունացել է15 հունվարի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղազախստանը վերադառնում է նորմալ կյանքի, սակայն վաղ է ասել, թե իրավիճակը երկրում կայունացել է։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Երևում է, որ իրավիճակում բեկում եղել է։ Խոսել այն մասին, որ իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղ է, քանի որ դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Զասը նշել է, որ երկրի 5 շրջանում այն չեղարկվել է, հունվարի 16-ին կչեղարկվի ևս մի շարք շրջաններում՝ այսինքն սահմանափակումները փուլ առ փուլ են չեղարկվում։ «Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի»,- ասել է Զասը։ Հունվարի 14-ին Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր։ Սկսվել է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել էր Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում էին նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանում էին պետական և ռազմական օբյեկտները, աջակցում տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |