Զաս․ ՀԱՊԿ-ի 2022-ի ծրագրերը կազմվել են նաև ՀՀ առաջնահերթությունների հիման վրա

Զաս․ ՀԱՊԿ-ի 2022-ի ծրագրերը կազմվել են նաև ՀՀ առաջնահերթությունների հիման վրա

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խոսելով կազմակերպության անելիքների մասին, ասել է, որ 2022 թվականի ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով իրավիճակը, որը ձևավորվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի առաջնահերթությունները։

Նա հավելել է, որ 2022 թվականին «համալիր խնդիրների մի ամբողջական շարք» կիրականացվի, գրում է Interfax-ը։

Զասը նշել է, որ ընթացիկ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին:

«Այս տարվա համար տարբեր ուղղություններով նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունենք ՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, այդ թվում, իրական գործողություններ: Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումներն են: Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանում վերջին զարգացումների ֆոնին: Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորում»,- ասել է Զասը։

Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---