ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթեր է ստացել 2736 քաղաքացի

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթեր է ստացել 2736 քաղաքացի

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի:

Կատարվել է 1,761,529 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափով պատվաստվել է 973,944 քաղաքացի, իսկ երկրորդով՝ 784,849:

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347,785 դեպք, որոնցից 333,655-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8020 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---