Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան

PanARMENIAN.Net - Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում թռիչքներ կսկսի դեպի Երևան։ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրի միջև օդային հաղորդակցության ոլորտում գործակցության ընդլայնման վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրի միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնվող էներգետիկայի ոլորտում ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---