«Գրին քարտի» հայաստանցի շահառուները ցույց են արել ԱՄՆ դեսպանատան մոտ

«Գրին քարտի» հայաստանցի շահառուները ցույց են արել ԱՄՆ դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտից տեղի է ունեցել DV-2022 հայաստանյան «Գրին քարտի» շահառուների բողոքի ակցիան:

Նրանք նշում են, որ արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները, գրում է Panorama.am-ը։

Նրանք դուրս են եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով պաստառներով։

Ցույցի մասնակիցները ծածկել են դեմքերը, հրաժարվել խոսել լրագրողների հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---