ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը

ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Հայաստանի մասնակցության նպատակահարմարությունը Անթալիայի ֆորումին: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, տեղեկացնում է Արմենպրեսը։

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է Հունանյանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ ներկայացուցիչի հետ հանդիպումը, ասել է, որ Անկարայի նպատակը Երևանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Նա նշել է, որ երկու երկրի միջև ավիահաղորդակցության վերականգնումից և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց բացի, վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---