ԱՀԿ-ն առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները՝ անարդյունավետ են

ԱՀԿ-ն առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները՝ անարդյունավետ են

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն անարդյունավետ է համարել և առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները։ Covid-19 կապակցությամբ ստեղծված ԱՀԿ Արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ է տալիս մեղմացնել երկրների միջև ճամփորդությունների սահմանափակումները։ Նման որոշում է կայացվել կոմիտեի հունվարի 19-ի նիստում։

Նշվում է, որ այդ սահմանափակումները միայն նպաստում են «տնտեսական և սոցիալական սթրեսին, որի հետ բախվում են պետությունները», բայց որոնք օգուտ չեն տալիս, գրում է Meduza-ն։

ԱՀԿ-ն կրկին հորդորել է պատվաստումը չհամարել պարտադիր պայման այս կամ այն երկիր այցելելու համար, այդ թվում՝ տարբեր երկրներում պատվաստանյութերի ոչ բավարար հասանելիության պատճառով։

Ըստ ԱՀԿ-ի, ավելի լայնորեն է պետք այլ միջոցներ կիրառել՝ թեստավորում կամ մեկուսացում։ ԱՀԿ-ում նշել են նաև, որ այդպիսի միջոցները «չպետք է ֆինանսական բեռ դառնան միջազգային ուղևորություններ կատարողների համար»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---