Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 22–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը։

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքը շարունակելու նպատահարմարությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով ՀՀ նախագահությունը ՀԱՊԿ-ում՝ քննարկվել են կազմակերպության շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները։

Փաշինյանի խնդրանքով Պուտինը սեղմ տեղեկացրել է նրան ԱՄՆ և նրա դաշնակիցների հետ ՌԴ-ին անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---