Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»26 հունվարի 2022 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, կհեռանա ակումբից խաղաշրջանի ավարտին, գրում է championat.com-ը La Repubblica-ի վրա հղումով։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսին և ակումբը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի այն։ Պատճառներից մեկը Մխիթարյանի աշխատավարձն է, որ տարեկան կազմում է € 3 մլն։ Նշվում է, որ «Ռոման» չի ցանկանում այդքան գումար վճարել 33-ամյա ֆուտբոլիստին և փոխարինող է փնտրում։ Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2019-ից։ Նախորդ խաղաշրջանում նա մասնակցել է 34 խաղի իտալական Ա սերիայում, դարձել 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 22 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը |