Հարությունյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից

Հարությունյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Սերգեյ Հարությունյանն ազատվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հարությունյանի դիմումը՝

1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։

2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»,-ասվում է որոշման մեջ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել եմ իմ պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։

Իմ ուժերի և հնարավորության չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեռք բերված գիտելիքներն ու փորձս, լայն մասնագիտական շրջանակներում կապերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն Երևանի զարգացման տեսլականի ձևավորման համար:»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---