Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են27 հունվարի 2022 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները հունվարի 25-ից դադարեցվում են։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ հունվարի 25-ից»,-ասվում է որոշման մեջ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |