Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող ամերիկյան
Moderna ընկերությունը հայտարարել է ՄԻԱՎ-ի դեմ մՌՆԹ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին։ Պատվաստանյութի մշակման նպատակով կենսատեխնոլոգիական այդ ընկերությունը միավորվել է International AIDS Vaccine Initiative ոչ առևտրային կազմակերպության հետ։
Պատվաստանյութի մշակման համար օգտագործվում է նույն տեխնոլոգիան, որով ստեղծվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութը։
Փորձարկումների առաջին փուլի մասնակցիները դեղաչափեր են ստացել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Բժշկության և բժշկագիտության դպրոցում։
«Շատ ուրախ ենք առաջ մղելու այս նոր ուղղությունը ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում Moderna-ի մՌՆԹ հարթակի միջոցով»,-ասել է IAVI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Մարկ Ֆայնբերգը։
Աշխարհում մոտ 38 մլն մարդ ՄԻԱՎ վարակակիր է, այդ թվում՝ 1․3 մլն ԱՄՆ-ում։