ՌԴ դեսպանատուն․ Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական գործակցությունն առանցքային է28 հունվարի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպանությունը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով ՀՀ-ին և նրա բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ, նշել է, որ ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում: «Մերօրյա բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Անկախ Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողները իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք առանձնանում են արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի կանգնած կռել են մեր ընդհանուր Հաղթանակը: Նրանց՝ պարտքի նկատմամբ հավատարմությունը և անմնացորդ ծառայությունը հայրենիքին, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են հանդիսանում։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում ենք Հանրապետության ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք գլխավերևում»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |