«Զինվորի տանը» նոր բաժանմունք կա գանգուղեղային ծանր վիրավորում ստացածների համար

«Զինվորի տանը» նոր բաժանմունք կա գանգուղեղային ծանր վիրավորում ստացածների համար

PanARMENIAN.Net - «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։

«Այս ընթացքում մեզ հաջողվել է մոտ 6000 մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,- նշել է Մուրադյանը, գրում է «Փաստիբֆոն»։

Նա հայտնել է, որ բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ, մասնավորապես, այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։

Մուրադյանը հայտնել է, որ նոր բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի մասին է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---