Ավանեսյան․ Երեխաների մոտ «օմիկրոնը» շատ տարածված է՝ մանկական բուժկենտրոնները լարված են 3 փետրվարի 2022 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ նաև երեխաներն են հաճախ հիվանդանում «օմիկրոն» շտամով և մանկական բժշկական կենտրոններն ամբողջությամբ լարված աշխատում են` երեխաների շրջանում շատ տարածված է օմիկրոնը։ Նրա վստահեցմամբ՝ «օմիկրոնի» դեպքում հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է։ «Այսինքն, տարիքի նվազում ունենք»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։ Ավանեսյանը հավելել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում հիվանդացության ախտանշանները նման են հարբուխին, հիվանդի մոտ լինում է հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։ «Օմիկրոն» շտամով հիվանդությունը գրիպի և հարբուխի շփոթեցնող նշաններ ունի, եթե կան նման ախտանշաններ, ապա արժե ՊՇՌ թեստ հանձնել, հասկանալու համար՝ քովիդո՞վ եք վարակված, թե՝ ոչ»,-ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ հիվանդացածների շրջանում նկատվում է հիվանդության ծանրության թեթևացում։ «Եթե այս թվերն ունենայինք «դելտա» շտամի դեպքում, հոսպիտալացման աստիճանն ու համակարգն անհամեմատ ավելի ծանրաբեռնված կլիներ։ Այսօր մեր մահճակալային ֆոնդը դեռ ամբողջությամբ ծավալված չէ։ Ընթացքում, ըստ կարգի, կավելացնենք»,-ասել է նա։ Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 379,266-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 4388-ով։ Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա |